Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն առաջին անգամ հրապարակավ քննարկել է իր սիրավեպը ընկերուհու՝ Կլարա Չիայի հետ, գրում է Daily Mail-ը։
«Բարսելոնա»-ի 36-ամյա նախկին խաղացողը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է երգչուհի Շակիրայից՝ ըստ պնդումների դավաճանության պատճառով:
Անցած ամիս Պիկեն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր սիրավեպը երիտասարդ աղջկա հետ՝ Instagram-ում լուսանկար հրապարակելով Կլարայի հետ:
Իսպանացի հաղորդավար Իբայ Լլանոսի հետ եթերային զրույցի ժամանակ Պիկեն խոստովանել է, որ Կլարան է ընտրում իր հագուստը, երբ նրանք միասին գնում են գնումներ կատարելու:
Լլանոսը հարցրել է, թե արդյոք նա դեռևս հետևում է նորաձևության միտումներին:
«Ճշմարտությունն այն է, որ ես ընկերուհուս հետ եմ գնում խանութներ, և նա է գնում իմ հագուստը: Ես խամաճիկ եմ», -ասել է Պիկեն։