Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Խ-ն իր վարած BMW մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 10 հասցեին հարակից քարե պատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գոռ Խ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Հարություն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։