Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արա Ս․-ն իր վարած Mercedes E280 մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտաշես Հ․-ի վարած ЗИЛ 130 մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ Mercedes-ը, որը ЗИЛ-ը օդ էր հանել, դուրս են բերել նրա տակից։
2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։