Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ավարտում է իր կարիերան ազգային հավաքականում։
«Ես ամեն ինչ արեցի և սխալներ թույլ տվեցի, որպեսզի դառնամ այն, ինչ կամ այսօր: Եվ ես հպարտ եմ դրանով: Ես գրել եմ իմ պատմությունը, և մեր ընդհանուրն այժմ ավարտվում է»,- գրել է Բենզեման սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի մեկնարկի նախօրեին և չկարողացավ մասնակցել մրցաշարին։ Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որում պարտվեց Արգենտինայի հավաքականին (3:3, 2:4՝ 11 մետրանոցներով):
Բենզեման Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից։ 2015 թվականին հարձակվողը հեռացվել էր ազգային հավաքականի հանդիպումներից։ Անցյալ տարվա մայիսին Բենզեման կրկին հրավիրվել էր Ֆրանսիայի հավաքական։