Աշխարհի գավաթի եզրափակչում Արգենտինայի ազդեցիկ հաղթանակից անմիջապես հետո խաղադաշտ է վազել Լիոնել Մեսիի մայրը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Սելյա Մարիա Կուչիտինիին տեսախցիկը ֆիքսել է Արգենտինայի հավաքականի վերնաշապիկով: Կադրերում երևում է՝ ինչպես է մայրը շտապում որդու մոտ՝ չկարողանալով զսպել արցունքները:
Մեսին այլ կողմ էր նայում, երբ մայրը մոտեցել է նրան, և տեսախցիկը ֆիքսել է այն զգացմունքային պահը, երբ նրանք ողջագուրվել են: