Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի լավագույն խաղացող։
Արգենտինայի հավաքականը Կատարի մրցաշարի վճռորոշ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։
«Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել են մեկական գոլով։ Արգենտինայի երեք գոլերից երկուսը խփել է Լիոնել Մեսին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Արգենտինայի հավաքականն ավելի դիպուկ գտնվեց՝ 4:2:
35-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։