Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի եռակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Ռոման Ամոյանին նշանակել է մարզադպրոցի տնօրեն։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։
Քաղաքապետի որոշման համաձայն` 39-ամյա Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնում։