Սլովան-Փյունիկ. առաջին խաղակեսում դարպասի գրավում չեղավ


Սլովան-Փյունիկ. առաջին խաղակեսում դարպասի գրավում չեղավ
Հոկտեմբեր 28 00:01 2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «‎Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաքում մրցում է «Սլովանի‎» հետ: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը ու հենց մեկնարկից նետվեցին գրոհի: 5-րդ րոպեին տանտերերը վտանգավոր ձեռնարկեցին և կարող էին բացել հաշիվը, սակայն «‎Փյունիկի» պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը: Երկու րոպե անց «‎Սլովանի» ֆուտբոլիստի հեռահար հարվածից հետո Դավիդ Յուրչենկոն գնդակը հանեց անկյունային:

 Առաջին կեսի միջնամասում Հայաստանի չեմպիոնին հաջողվեց կոտրել մեկնարկային լարվածությունը: Հատկապես աչքի էր ընկնում Հովհաննես Հարությունյանը, ով մեկ երկու անգամ փորձեց փոխանցումով նպաստավոր դիրք դուրս բերել թիմակիցներին: Տանտերերը շարունակում էին ավելի շատ լինել գնդակով, սակայն մեկնարկային րոպեների համեմատ «Սլովանի‎» գրոհներում պակասում էր սրությունը:

38-րդ րոպեին Կոչուկը դաշտի կենտրոնում խլեց գնդակը, ինչից հետո փոխանցում կատարեց Օտուբանջոյին, սակայն վերջինս չկարողացավ գնդակը հասցնել նպաստավոր դիրքում գտնվող Յուրիչիչին: