Մահվան ելքով վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է


Մահվան ելքով վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է
Հոկտեմբեր 1 23:19 2022

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Վարորդը դրանից հետո ահազանգել է ոստիկանություն։

 

Նշվում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։