Գեւորգ Գեւորգյանն ազատվել է պաշտոնից


Գեւորգ Գեւորգյանն ազատվել է պաշտոնից
Հուլիս 26 10:26 2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գեւորգ Գեւորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Մշակույթի նախարարությունից  հայտնում են, որ նախարարի երկու այլ հրամաններով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

«Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները, նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը։