Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք Բասարին


Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք Բասարին
Սեպտեմբեր 12 07:12 2022

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն Մեթեհան Բասարի (Թուրքիա) հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Հիշեցնենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։