Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ: