Շիրակի մարզում տատիկը 16-ամյա թոռնուհու դին հայտնաբերել է ննջասենյակի պատի մեխից կախված


Շիրակի մարզում տատիկը 16-ամյա թոռնուհու դին հայտնաբերել է ննջասենյակի պատի մեխից կախված
Օգոստոս 27 22:54 2022

Oգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկյաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:

Ըստ նախնական տեղեկության՝ երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:

Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրը հայտնում է, որ երեխան սովորում է Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: