Կառավարությունը 2-3 հազար դրամով ուզում է թոշակառուների մի մասին գնի, որ նրանք էլ գոռան՝ ուռա այս կառավարությանը. թոշակառուները դժգոհ են (տեսանյութ)


Կառավարությունը 2-3 հազար դրամով ուզում է թոշակառուների մի մասին գնի, որ նրանք էլ գոռան՝ ուռա այս կառավարությանը. թոշակառուները դժգոհ են (տեսանյութ)
Օգոստոս 25 17:12 2022

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնել 2-3 հազար դրամով:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում թոշակառուները , սակայն, դժգոհեցին, որ 2-3 հազար դրամը որևէ շոշափելի փոփոխության չի բերելու՝ հատկապես գնաճի նման բարձր ֆոնին..

«2-3 հազար դրամը չի կարող ծածկել այն հավելյալ ծախսերը, որոնք քաղաքացիների մոտ առաջանում են գնաճի պայմաններում, կարծում եմ, կառավարությունը պետք է ավելի կտրուկ բարելավումներ անի, այն թոշակը որ մարդիկ ստանում են, անգամ նվազագույն զամբյուղը չի բավականացնում»,-ասաց քաղաքացիներից մեկը: Իսկ մեկ ուրիշը նկատեց. «Կառավարությունը արդեն լավ գիտի այն մթնոլորտը, որը կա ժողովրդի մոտ, հիմա 2-3 հազար դրամով ուզում է թոշակառուների մի մասին գնի, որ նրանք էլ գոռան՝ ուռա այս կառավարությանը մա»:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո