22-ամյա աղջիկը դանակահարել էր 40-ամյա տղամարդուն


22-ամյա աղջիկը դանակահարել էր 40-ամյա տղամարդուն
Օգոստոս 25 16:19 2022

Օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:

 

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր 22-ամյա հարևանուհին:

 

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:

 

 

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

 

 

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: