«ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում: Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից: Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների՝ շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել: Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ: Այս պահին ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը: Երևանի՛ քաղաքապետարան, պահանջում ենք ԿԱՍԵՑՆԵԼ շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան «Ռատկո» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»: |
Աղբյուրը` ՖիզԳորոդոկ Երևան

Լրահոս
Սեպտեմբերի տոնական և ոչ աշխատանքային օրերը
25
Օգոստոս,
2025 21:00
Չկա արդարություն և չկա արդարադատություն․ Ֆարմանյան
25
Օգոստոս,
2025 20:45
ArCa համակարգում խնդիրներ կան, Ecommerce գործարքները անհասանելի են
25
Օգոստոս,
2025 20:28
Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա, ամո՛թ է. Միքայել Սրբազանը՝ դատավորին
25
Օգոստոս,
2025 19:44
Դատավորը մերժեց Սրբազանի պաշտպանների միջնորդությունը. «Քննիչի անձը պարզ էր խուզարկությանը»
25
Օգոստոս,
2025 19:21
Ջրվեժում բռնկված հրդեհի մարմանը 10 մարտական հաշվարկ է ներգրավվել, դեպքի վայրում է քիմիկ-հետախույզը
25
Օգոստոս,
2025 18:48
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում բռնկված հ ...