Օգոստոսի 22-ին՝ ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը: Ոստիկանության Իջևանի բաժնի, ՔՈԳՎ և Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին՝ ժամը 08.30-ին, Իջևանի բաժին են բերել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակչին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել և սպանել է 23-ամյա երիտասարդին: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: |