Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում է նոյեմբերի 9-ի գործով


Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում է նոյեմբերի 9-ի գործով
Օգոստոս 22 11:40 2022

Երեկ գերմանական Մյունխենում տեղի ունեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն «նժույգ թափեր» սպորտաձևում: 

Այս նվաճումը, հիրավի, նշանակալից է, քանի որ 38 տարեկանում սպորտային մարմնամարզությունից Եվրոպայի չեմպիոն հռչակվելը նույնն է, ինչ եթե կարողանաս, ասենք, 50 տարեկանում ֆոտբոլի եվրոպական թոփ առաջնություններից մեկում լավագույն ռմբարկուն դառնալ:

Հարություն Մերդինյանն արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2016թ.:

Ականավոր մարզիկը «Սպորտ-նյուզ»-ի հետ զրույցում նշել էր, որ այս չեմպիոնությունն իրեն հեշտ չի տրվել: Տևական ժամանակ մեծ սպորտով չզբաղվելուց հետո վերադառնալ ու նվաճել չեմպիոնի կոչումը մեծագույն ձեռքբերում է:

 

Հարություն Մերդինյանի կենսագրության մեջ կա մի դրվագ, որը, թերևս, քչերը գիտեն: Վերջինիս այս իշխանությունները մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 225.2 հոդվածով մեղադրվող Հարություն Մերդինյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ: 2020թ. նոյեմբերի 19-ին կալանավորվել է, ազատ է արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը դատաքննության փուլում է, 2020թ. դեկտեմբերի 29-ին քրեական գործը Հարություն Մերդինյանի և ևս երեք ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան. դատավորն է Արմինե Մելիքսեթյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: