Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը, զուգափայտերի վարժությունում հավաքելով 13.600 միավոր, դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Ավելի վաղ Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ էր նվաճել: Մանուկյանը օղակների վարժությունում 13.333 միավորով երկրորդն էր, իսկ նժույգ-թափերում` 13.966 միավորով կրկին արծաթե մեդալակիր էր դարձել: