Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես՝ կվերսկսվեն․ ԱԻՆ խոսնակ


Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես՝ կվերսկսվեն․ ԱԻՆ խոսնակ
Օգոստոս 17 21:20 2022

Որոշում է կայացվել  գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրաբար  եղել է պայթյունը։

Այդ պայթյունի հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում  ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել , որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։

Նա վստահեցրեց, որ լույսը բացվելուն պես՝ աշխատանքները կվերսկսվեն։