«Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով». Հովհաննես Իշխանյան


«Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով». Հովհաննես Իշխանյան
Օգոստոս 17 19:50 2022

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Արցախյան առաջին պատերազմից հետո Մհեր Մազմանյանը որոշել է ապրել Արցախի Քաշաթաղի շրջանում։ 
Աշխատել է զինկոմիսարիատում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Բերձորում տուն է ստացել: Հիմա էլ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ են տվել, որ լքի տունն ու տարածքները, որին նվիրել է իր կյանքը։ 
Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով»։