Ավագանու՝ «Սուրմալուի» դեպքերը ծաղրած «Իմ քայլական»-ը վայր է դնում մանդատը


Ավագանու՝ «Սուրմալուի» դեպքերը ծաղրած «Իմ քայլական»-ը վայր է դնում մանդատը
Օգոստոս 16 12:00 2022

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում մանդատը։ Նա ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հրապարակելով մանդատը վայր դնելու մասին դիմումը։

«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի)համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջև:
Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից: 
Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:

 

Բայց ինձ վերականգնեվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Կարինե Բաղդասարյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքից հետո գրառում է կատարել ֆեյսբուքում՝ նշելով. «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։ Գրառման շուրջ քննադատություններից հետո Բաղդասարյանը հեռացրել է այն։