Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ


Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Օգոստոս 16 11:19 2022

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել: Զոհերի թիվը 16 է»: