«Ներկա պահին ունենք 17 անհետ կորած»․ ԱԻ նախարար


«Ներկա պահին ունենք 17 անհետ կորած»․ ԱԻ նախարար
Օգոստոս 16 10:26 2022

«Ներկա պահին ունենք 16 զոհ և 17 անհետ կորած»,- «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ, ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր 18 անհետ կորածների մասին, սակայն նախարարը հայտնեց, որ զանգ են ստացել, և պարզվել է, որ անհետ կորած համարվողներից մեկը երկրում չէ, ուստի որոնվում է 17 քաղաքացի։