Զոհերի թվում մեկ մանկահասակ երեխա կա և հղի կին. ԱԻ նախարար


Զոհերի թվում մեկ մանկահասակ երեխա կա և հղի կին. ԱԻ նախարար
Օգոստոս 16 08:21 2022

Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

 
 

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

 

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին…

 

Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-նշել է նախարարը։