Գերատեսչությունների հրապարակած թվերի հակասություն կա.Պետական ինստիտուտների բացակայության հետևանքը


Գերատեսչությունների հրապարակած թվերի հակասություն կա.Պետական ինստիտուտների բացակայության հետևանքը
Օգոստոս 15 15:57 2022

Պետական ինստիտուտների բացակայություն. արդեն երկրորդ օրն է, սակայն ԱԻՆ-ը կամ Առողջապահության նախարարությունը չեն կարողանում հրապարակել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ թիվը՝ իքս ժամի դրությամբ։ Դրանք միմյանց հակասում են.

Այսպես՝ Առողջապահության նախարարությունը ժամը 13-ի մոտակայքում հայտարարել է, որ բժշկական կենտրոն ընդհանուր առմամբ տեղափոխվել է 61 քաղաքացի, ունենք 6 զոհ, ժամը 14-ի դրությամբ ԱԻՆ-ը հայտնել է 56 տուժածի մասին, իսկ Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրենք առաջին բուժօգնություն են ցուցաբերել 90 քաղաքացու։