Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ


Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Օգոստոս 9 09:52 2022

Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 9-ին, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ պաշտպանները  բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։