Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն. Պետրոսյան (տեսանյութ)


Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն. Պետրոսյան (տեսանյութ)
Օգոստոս 8 20:50 2022

Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ Այս մասին նշված է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության տարածած հաղորդագրությունում։

«Այն մարդիկ, ովքեր իրականում նպատակ ունեն և գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Բերձորի ու Աղավնոյի պահպանման հարցում կոչ ենք անում օր առաջ միանալ պայքարին։

 

Այս պահին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ գտնվում է Աղավնո գյուղում»,- նշված է հաղորդագրությունում։