Այն, ինչ կատարվել և կատարվում է Արցախում, ինձ համար անսպասելի էր. Ավետիք Իշխանյան


Այն, ինչ կատարվել և կատարվում է Արցախում, ինձ համար անսպասելի էր. Ավետիք Իշխանյան
Օգոստոս 8 20:37 2022

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱՓՈւԹՅՈւՆ

Այն ինչ կատարվել և կատարվում է, հատկապես, շեշտում եմ՝ հատկապես Արցախում, անկեծորեն եմ ասում, ինձ համար անսպասելի էր և է։ Փաստորեն, արցախցիները խայտառակ պարտությունից հետո հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞․․․

Արցախի նախարար կոչված Հայկ Խանումյանն անձամբ պարտադրում է բերձորցիներին, աղավնաձորցիներին լքել իրենց բնակավայրերը։90-ականներին արցախցիների հաստատակամության շնորհիվ, հակադրվելով ՀՀ իշխանությանը, պահվեցին Շուշին, Քարվաճառը, ողջ Արցախը։ Իսկ հիմա՞․․․

Ի՞նչ տարբերություն այդ Հայկ Խանումյանի և Վիգեն Խաչատրյանի միջև։ Ենթադրում էի, որ արցախցիներն ավելի ամուր են կանգնած հայրենի հողի վրա, քան մեր՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը։ Այսպիսով՝ Արմեն Գրիգորյան, Սամվել Բաբայան և Հայկ Խանումյան․․․

Ա՛յ Հայկ Խանումյան և մյուսներ, չե՞ք կարողանում ինքնապաշտպանություն կազմակերպել, հլու-հնազանդ Ադրբեջանին ենթարկվելու փոխարեն, գոնե հրաժարական տվեք։

Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին։ Չեմ զարմանա, որ ինչպես 1923թ․ սրանք կազմակերպեն հանրաքվե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցով։