Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի


Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Օգոստոս 4 20:50 2022

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց մերժել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: