Տղերքը կոտրված չեն և դրսում գնտվողներիս հստակ կոչ են անում պայքարը շարունակել մինչև հաղթանակ. Թադևոս Ավետիսյան


Տղերքը կոտրված չեն և դրսում գնտվողներիս հստակ կոչ են անում պայքարը շարունակել մինչև հաղթանակ. Թադևոս Ավետիսյան
Հուլիս 19 12:22 2022

 



Այսօրվա իշխանություններն իրենց գալու օրվանից բռնատիրության հիմքեր են դրել և հետևանքները մենք տեսնում ենք նաև քաղբանտարկյալների ձևով: Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Էդ սևերի-սպիտակների բաժանելը, մարդկանց տարանջատելը, հանրությանը պառակտելն այն հիմքերն էին, որոնք բերելու էին նաև այսօրվան: իսկ այսօր կատարվում է այն, որ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, քաղաքական հայացքների համար ենթարկվում են ամենատարբեր բռնաճնշումների՝ ֆեյքերի ֆեյսբուէյան հարձակումներ, աշխատանքից ազատումներ, նաև ապօրինի բանտարկություններ: Արդեն այս բռնաճնշումների հետևանքը դառնում է ոչ թե ազատազրկումը, աշխատանք կորցնելը, մարդկանց բարոյական ճնշումները, այլ ուղղակի կյանքից զրկելը»:

Ավելին՝ տեսանյութով: