ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` քիչ առաջ պաշտոնից ազատման դիմում է գրել Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Վերջինս քավոր-սանիկական կապերի մեջ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս ազատումը կապ ունի ոսստիկանապետ Վահե Ղազարյանի՝ երեկ Սյունիքի մարզ կատարած այցի հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ ոստիկանապետին ուշագրավ հանգամանքներ են պատմել, ինչից հետո հաջորդել է հրաժարականը: