Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Լոռվա բնության գեղատեսիլ վայրում կազմակերպվել է երիտասարդական ճամբար, որին մասնակցել են ԲՀԿ-ին անդամակցող երիտասարդները։ Այս անգամ նրանց միացել են նաեւ արցախցի երիտասարդներ։
Նախաձեռնության հեղինակը Լոռվա մարզի ԲՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են, որոնք դիմել են Գագիկ Ծառուկյանին ու ստացել աջակցություն՝ ճամբարը կազմակերպվել է։
«Գաղտնիք չէ, որ ԲՀԿ ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն երիտասարդների հետ աշխատանքներին, այլ նաեւ նրանց առօրյայի կազմակերպմանը»,- ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում