Միկա Բադալյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի այսօր


Միկա Բադալյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի այսօր
Հուլիս 18 19:20 2022

Միքայել Բադալյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ քննիչը որևէ պատշաճ պատասխան չներկայացրեց, թե ինչու պետք է Բադալյանը մնա կալանքի տակ:

«Ուժը կորցրած հոդվածով ոչ միայն չի կարող քրեական հետապնդում իրականացվել, այլև անձը չի կարող գտնվել անազատության մեջ, իսկ քննիչի պատասխանները չէր ասի անգամ իրավաբանականի չորրորդ կուրսի ուսանողը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 
Միկա Բադալյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի այսօր