Հաստատված նոր դեպքերը գրեթե կրկնակի աճել են․ կորոնաթվերն այսօր


Հաստատված նոր դեպքերը գրեթե կրկնակի աճել են․ կորոնաթվերն այսօր
Հուլիս 18 13:52 2022

Հուլիսի 11-17-ը Հայաստանում իրականացվել է 5681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, առողջացել է 311 քաղաքացի:

Մահվան դեպք չի արձանագրվել:

 

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354-ը՝ առողջացած:  

Փաստացի բուժում է ստանում 736 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում: