17-ամյա աղջիկը տեղում մшհшցել է


17-ամյա աղջիկը տեղում մшհшցել է
Հուլիս 16 11:00 2022

 

Այսօր՝ հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: