Armsport.am ի հաղորդմամբ՝ «Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։
Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 2-ին պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ։ Ներաձուրիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» հեռանալուց հետո:
Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։