Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալ:
Հայկ Պապիկյանի պարգեւատրման արարողության ժամանակ պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց, զրկվեց մեդալից ու հեռացվեց: Տեղի ունեցավ նոր պարգևատրություն
Մրցաշարի հաղթող էր դարձել նաև Մուշեղ Մկրտչյանը: