Ավարտվել է պատանեկան միջազգային 1-ին փառատոնը:
Մրցաշարն անցկացվել է Ա և Բ խմբերով։ Մասնակցում էին 251 պատանի շախմատիստ։
Մինչև 18 տարեկանների խմբում հաղթող է դարձել Արամ Գրիգորյանը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է վանաձորցի Սարգիս Սարգսյանը, 3-րդ տեղը գրավել է իրանցի Մոխտարի Մողադամ Տահարը:
Մինչև 12 տարեկանների խմբում միանձնյա հաղթող է ճանաչվել Տիգրան Համբարձումյանը: 2-րդ տեղ գրավել է Տիգրան Դադասյանը և 3-րդ հորիզոնականը եզրափակել է Նարեկ Մկրտչյանը:
Աղբյուրը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա