Հունիսի 21-ին, ժամը 17։59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին։
Աղբյուր՝ AntiFake.am