Պտղավանի ղեկավարը ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կшխվшծ դ ին


Պտղավանի ղեկավարը ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կшխվшծ դ ին
Հունիս 17 14:12 2022

Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

 

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող կիսաքանդ պոմպակայանի առաստաղի ամրաձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Պտղավան բնակավայրի բնակիչ, 57-ամյա  Մարինա Վ.-ի դին:

 

Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Կ. Աբովյանը Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ մահացածը աշխատում էր Բագրատաշենի մաքսատանը: