«Ժամը 10։00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Գ-ն էր։
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Հարություն Գ-ն, որն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։
Հարություն Գ-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Աղբյուր` SHAMSHYAN.com