Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին: