Երեկ՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի 1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 33-ամյա Միսակ Ղ.-ի վարած BMW մակնիշի, 34-ամյա Վահան Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 59-ամյա Գագիկ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.cօm-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուևղոր, Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Արփինե Ա.-ն, Opel վարորդ Գագիկ Խ.-ն և վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 35-ամյա Ալեսյա Մ.-ն, 28-ամյա Մարինա Վ.-ն, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Օլգա Մ.-ն՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց;