Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմն ու Քլոյեն, երեխաների հետ մեկնել են իտալական Պորտոֆինո քաղաք, որտեղ նրանցից ավագը՝ Քորթնին, պատրաստվում է շքեղ հարսանքի ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի հետ:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, զույգը պաշտոնապես պսակադրվել է Սանտա Բարբարայում, սակայն այժմ նրանք ցանկանում են շքեղ հարսանիք անել գեղատեսիլ Պորտոֆինոյում:
Պապարացիները աստղային ընտանիքի անդամներին լուսանկարել են իտալական ռեստորան գնալիս: