Հայաստանում մայիս 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 871 դեպք, 411 485-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1081 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է2629 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, առողջացել է 435 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 053893 -ի: