ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը «Բայրաքթար-ՏԲ 2» է կիրառել


ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը «Բայրաքթար-ՏԲ 2» է կիրառել
Մարտ 26 21:12 2022

ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ Արցախում; Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն ինֆորմացիոն տեղեկագիր է հրապարակել՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ, որում ընդգծվել է.

«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտորդական կետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։

Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքերը»,- նշված է ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի