Գյուղացիներին ասել են՝ զենք չտեսնենք ձեռքներիդ, ժամը 15։00-16։00-ից գյուղն արդեն մեր վերահսկողության տակ չէ․ նոր մանրամասներ՝ Արցախի Փառուխ գյուղից


Գյուղացիներին ասել են՝ զենք չտեսնենք ձեռքներիդ, ժամը 15։00-16։00-ից գյուղն արդեն մեր վերահսկողության տակ չէ․ նոր մանրամասներ՝ Արցախի Փառուխ գյուղից
Մարտ 24 20:08 2022

Առանց կրակոցի ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ, գյուղացիներին ասել, ասել են զենք չտեսնենք ձեռքներիդ, դուրս եկեք գյուղից սա մեր տարածքն է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փառուխւ նախկին գյուղապետ Արտյուշա Միքայելյանը։

Նա նշեց, որ դա տեղի է ունեցել 15։00-16։00-ի սահմաններում։

«Այդ պահից սկսած գյուղը մեր վերահսկողության տակ չէ, ով որտեղ կարողացել գնացել է, խաղաղապահներն են այս պահին բանակցում դեռ նորություն չունենք»,-պատմեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվական շտաբը տեղեկություն էր տարածել ադրբեջանցիների առաջխաղացման մասին՝ նշելով, որ բնակիչները տարհանվել են։

Նշվել էր, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: