Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ Արցախի գազի մասին


Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ Արցախի գազի մասին
Մարտ 23 17:30 2022

 

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան իր մտահոգություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակի հետ կապված: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիորգի Գոգիան «Թվիթեր»-ում նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում սառնամանիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2-րդ անգամ մնացել են առանց ջեռուցման, որովհետև գազատարի մի հատվածն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով:

«Հացաբուլկեղենի շատ խանութներ չեն աշխատում, ինչը կարող է հացի սուր պակասի  պատճառ դառնալ: Գազի անջատումն անդրադառնում է նաև ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների գործունեության վրա։ Դրանք  մնում են փակ, քանի որ չեն ջեռուցվում: Շտապ քայլեր են անհրաժեշտ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,-նշել է նա: