Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
Մարտ 23 11:34 2022

Հայաստանում մարտի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422382-ի: 

Վերջին մեկ օրում կատարվել է 2481 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2957329 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2519 պացիենտ, նվազել է 33-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409588 անձ` վերջին մեկ օրում 59 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8603 է: